Ունեցել ենք Մոսկվայից Երևան չվերթների ուշացումներ. «Զվարթնոց»

Մառախուղի պատճառով չիրականացվող թռիչքները վերականգնվել են: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է տեղեկություններին, որ եղանակային պայմանների պատճառով չկայացող դեպի Երևան չվերթները չեն կայանում:

 

«Առավոտյան մառախուղի պատճառով ունեցել ենք Մոսկվայից Երևան չվերթների ուշացումներ, այս պահին եղանակային պայմաններն արդեն կարգավորվել են, չվերթներն իրականացվում են, ներկա պահին մի քանի չվերթի նստեցում է գնում, ընթացքը կարգավորված է»,- ասաց նա:

 

Հովհաննիսյանը հայտնեց, որ Մոսկվայից Երևան ուղևորվող մի ինքնաթիռ գնացել էր Աստրախան, մյուս ինքնաթիռը Սոչի է ուղևորվում, ճանապարհին է, եղանակային պայմանները թույլ են տալիս չվերթներն իրականացնել:


 

Քաղաքականություն

Պատահարներ