Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Grand Chess Tour-ի եզրափակիչում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը մեկնարկեց Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարում:

 

Լոնդոնում ընթացող մրցաշարի դասական շախմատի  առաջին տուրում Արոնյանը կիսեց միավորը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլին: Միաժամանակ ընթացող Կարլսեն-Գիրի պարտիան դեռևս ընթանում է:

 

Կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիան շախմատիսները կանցկացնեն դեկտեմբերի 3-ին:

Քաղաքականություն

Պատահարներ