Լոռու մարզում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ախթալա քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սերգեյ Բեժանյանը իր վարած Toyota մակնիշի 35 PT 672 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Բեժանյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնությունը՝ գնացել է տուն։ 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն

Պատահարներ