Այդ միլիարդատեր մարդիկ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված դուրս են եկել․ Ծառուկյան

Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են։ Այս մասին ԱԺ-ում լրագրոների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 

 

«Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,- ասաց Ծառուկյանը:

 

Ծառուկյանի խոսքով՝ Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնադրել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց:

 

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են մերժել այդ դիմումները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, թե այդ հարցով պետք է դիմել քաղաքապետին և ճարտարապետին:

Քաղաքականություն

Պատահարներ