«Երբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիները վերադառնան․․»․ Մամեդյարով կրկին փորձել է խեղաթյուրել պատմությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, պատասխանելով լրգրողների հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի վաղը Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից, արդյո՞ք ինչ-որ համատեղ հայտարարություն կընդունվի, ասել է. «Սպասվում է, որ տեղից կշարժվենք, առաջ կգնանք: Մենք պետք է ամեն կերպ դրան նպաստենք, հակառակ պարագայում այն իրավիճակը, ստատուս քվոն որևէ մեկին ձեռնտու չէ: Պետք է գտնել հարցի լուծում»:

 

Մամեդյարով այս անգամ էլ իր խոսքում չի խուսափել մանիպուլյացիաներից և հերթական անգամ փորձել է խեղաթյուրել պատմությունը։ 

 

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիները երբ վերադառնան իրենց մշտական բնակության վայր, այդ խնդիրն ի հայտ կգա: Երբ 5- 7 շրջանները վերադարձնեն, դրանից հետո պիտի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները: Պետք է հստակ գնահատական տալ՝ ինչպե՞ս են մեր գործընկերները տեսնում անվտանգության հարցը, պետք է լուրջ, սուբստանտիվ, առարկայական բանակցություններ վարել: Ես հուսով եմ՝ վաղը այդպիսի բանակցությունների նոր փուլ կբացենք»,- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ