ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում բեռնատար գնացքն ու Mercedes-ը բախվել են. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ ժամը 00։15-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes մակնիշի 05 ZZ 155 համարանիշի ավտոմեքենան։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի վարորդը որոշ ժամանակ անց բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ Mercedes-ը վարել է Գագիկ Մելիքյանը։ Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և էլեկտրագնացքի կարգավարի ամբողջական տվյալները, իսկ գնացքը հաշվառված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հաշվեկշռում։ 

Քաղաքականություն

Պատահարներ