Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հայկական պատվիրակությունը կմեկնի Ադրբեջան։

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-7-ը կգործուղվեն Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու)՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով:

 

Քաղաքականություն

Պատահարներ