ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում հսկա ժայռաբեկորն ընկել է բնակելի տների վրա

Ֆրանսիայում` Վերին Ալպերի Պրովանսում հսկայական ժայռաբեկորն ընկել է բնակելի տների վրա, որի արդյունքում` փլուզվել է 3 շինություն, ևս 2-ը վնասվել են: Տեղի բնակիչները միանգամից տարհանվել են, աշխատում են փրկարարները: Միջադեպի հետևանքով 253 տուն մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է fl24.net-ը։ Նշվում է, որ վնասվածքներ է ստացել երկու մարդ` մի կին, որն անցնելիս է եղել մոտակայքով և մի տղամարդ, որն այդ պահին իր տանն է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ