Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի առաջնության 13 տուրերից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքեց 10,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 13-րդն է:

 

Շախմատիստները դեկտեմբերի 7-ին կմրցեն կայծակնային շախմատում:

Քաղաքականություն

Պատահարներ