Իշխանական պատգամավորները կառավարության ճնշման արդյունքում դեմ քվեարկեցին նախագծին. Մարուքյան

Խորհրդարանն այսօր չի ընդունվել «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին համարժեք փոխհատուցում տալու մասին հարցը: Դրան անդրադարձել է այդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

 

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով առաջարկում էինք, հատուցում վճարել նաև մարտական գործողությունների ժամանակ 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։
Օրենքի նախագիծը մանրակրկիտ քննարկվել է Կառավարության, ԿԲ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Մեր կողմից ներկայացված փաստարկներին գրեթե չբերեցին հակափաստարկներ, ինչի արդյունքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը նախագծին տվեց դրական եզրակացություն։
Չնայած, նշված դրական եզրակացությանը իշխանական պատգամավորները կառավարության ճնշման արդյունքում դեմ քվեարկեցին այս կարևոր նախագծին:

Հ.Գ. Շնորհակալ եմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մեր գործընկերներին շահագրգիռ քննարկման և դրական եզրակացության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ