16-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Կանադայի Տորոնտո քաղաքում անհայտ անձը կրակոցներ է արձակել անցորդների ուղղությամբ: Արդյունքում 16-ամյա անչափահաս տղան վիրավորվել է: Այս մասին հայտնում է Global News-ը: 

 

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան, երբ մեքենաներից մեկի ուղևորները կրակոցներ են արձակել փողոցն անցնող չորս երիտասարդի ուղղությամբ: Վիրավոր 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները վիճակը գնահատել են ծանր, բայց կյանքին վտանգ չի սպառնում: 

 

Փողոցն անցնող մյուս երիտասարդները չեն տուժել:  Ոստիկանությունը փնտրում է մեքենայից կրակոցներ արձակած անձանց: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ