«Ռոմա»-ն չհաղթեց «Վոլֆսբերգ»-ին, բայց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Ռոմա»-ն մրցեց «Վոլֆսբերգ»-ի հետ:

 

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղի 7-րդ րոպեին Պերոտին 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «Ռոմա»-ին, սակայն 3 րոպե անց հաշիվը հավասարվեց Ֆլորենցի ինքնագոլի շնորհիվ: Խաղի 19-րդ րոպեին Ջեկոն կրկին առաջ մղեց «գայլերին»: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Վոլֆսբերգ»-ին հաջողվեց նորից վերականգնել հաշվի տարբերությունը՝ 2:2: 

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:

Խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը «Ռոմա»-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:

Քաղաքականություն

Պատահարներ