Կասեցվել է ԱՊՀ տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը. այն գործում էր հինգ երկրների միջև

ԱՊՀ անդամ պետություններն արդեն վավերացրել են արձանագրությունները, որ Համագործակցության անդամ պետությունների տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը այլևս չի գործում։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։

 

Համաձայնագրին անդամակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Փաստաթուղթը թույլ էր տալիս մի երկրի տարածք մտնելու համար ստացած վիզայով շրջել նաև մյուս պետություններում։

 

Համաձայնագիրը ստորագրվել էր 1992 թվականին, սակայն 2014  թվականին կողմերը որոշեցին դադարեցնել դրա գործողությունը։ Վավերացման գործընթացը տևեց 5 տարի, և այժմ բոլոր երկրներն արդեն վավերացրել են համաձայնագիրը չեղարկելու արձանագրությունը։

Քաղաքականություն

Պատահարներ