Կեղծ հաղորդագրություններ են տարածվում. ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է

ՎիվաՍել-ՄՏՍ–ի անունից հանդես եկող անհայտ անձինք, բաժանորդների տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու նպատակով, տեղեկություններ են տարածում, թե իբր ընկերությունն իրականացնում է մրցույթ/խաղարկություն: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ–ը։
«Առանձին բաժանորդներ այսօրինակ հաղորդագրություններ են ստացել թե՛ բջջային հեռախոսի, թե՛ համակարգչի միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հորդորում է չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևիցե անհատական տվյալ, ինչպես նաև վերը նշված հաղորդագրությունը ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել ընկերությանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ