Նեպալում ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է. կան զոհեր և վիրավորներ

Նեպալում ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է, որի հետևանքով առնվազն 14 հոգի մահացել է, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Himalayan Times-ը՝ հղում անելով իրավապահներին։ 
Հաղորդվում է, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու։ 
Իրավապահների տվյալներով՝ ավտոբուսում հինդու ուխտավորներ են եղել։ 12-ը տեղում մահացել են, իսկ երկուսը՝ հիվանդանոցում։ 
Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ավտոբուսը ճանապարհից սահել է և մոտ 500 մ բարձրությունից ընկել։ 
Ներկա պահին իրավապահներն ու տեղի բնակիչները փրկարարական աշխատանքներ են կատարում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ