ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբիայում կրակ են բացել թուրք լրագրողների վրա

Լիբիայում շարունակվում են բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահռչակ ազգային բանակի (LNA)միջև, գրում է ermenihaber.am-ը:

 

Իրադարձությունները լուսաբանելու համար Լիբիա մեկնած թուրքական «Habertürk» հեռուստաընկերության լրագրողների և օպերատորների խումբը շփման գծում հայտնվել է զինված հարձակումների թիրախում:

 

Հրթիռակոծվել է թուրք լրագրողներին սպասարկող փոխադրամիջոցը: «Habertürk»-ի լրագրող Մեհմեթ Աքիֆ Էրսոյը և օպերատոր Հասան Դյոնմեզը մարմնական վնասվածքներ են ստացել: Հրթիռակոծության պահն արձանագրել է տեսախցիկը: Հարձակման հեղինակները դեռևս հայտնի չեն:

Քաղաքականություն

Պատահարներ