«Ժամանակ». Ով է կազմակերպում Քոչարյանի աջակիցների ցույցերը

«Ժամանակ» թերթը գրում է. 

 

«1998-2008թթ. ՀՀ նախագահի աթոռը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հավաքի կազմակերպմանը ակտիվորեն մասնակցել է Քոչարյանի խնամին՝ Վոլոդյա Բադալյանը՝ Խնամի Վալոդը: Նա է մի քանի ԱԺ նախկին պատգամավորների համոզել, որ նրանք ներկայանան հավաքին՝ վստահեցնելով, որ լավ ժամանակները դեռ առջևում են:

 

Հիշեցնենք, որ Վոլոդյա Բադալյանը ԱԺ-ում է հայտնվել Կարեն Դեմիրճյանի հետ մտերմության շնորհիվ և ի սկզբանե «Միասնություն» դաշինքում էր: 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ