Ի՞նչ է կատարվում «Զատիկ»-ում․ նոր զեկույց

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն աղմկահարույց այցից հետո, դիտորդական խումբը ևս մեկ անգամ  այցելել է կենտրոն։ Խումբը այցի վերաբերյալ կազմել է զեկույց:

 

Ամենախնդրահարույց հարցերը՝ ստորև․

 

Մարտի 29-ի այցի ընթացքում տեղեկություններ էին ստացվել ֆիզիկական և սեռական բռնության մասին, տղաների խմբում Դիտորդական խմբի անդամները նկատել էին։ Բռնությունները հիմա ևս շարունակվում են։

 

Մարտի 29-ի այցի ընթացքում տեղեկություններ էին ստացվել ֆիզիկական և սեռական բռնության մասին, տղաների խմբում Դիտորդական խմբի անդամները նկատել էին վնասվածքներ և կապտուկներ ունեցող երեխաների։

 

Մայիսի 3-ի այցի ընթացքում Դիտորդական խմբի անդամները նկատելի էին երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ լարվածություն։ Երեխաները կրկին հայտնել են այլ երեխաների կողմից վատ վերաբերմունքի, ներառյալ ֆիզիկական բռնության մասին։ Որպես օրինակ՝ մեծ տղաները փոքրերին կարող են «խփել», երբ վերջիններս աղմկում և խանգարում են նրանց քունը։ Երեխաներ պատմում են, որ իրենց սպառնացել, թե «ձեր հալը կտեսնեք», եթե դիտորդներին բողոքել են։ Ըստ երեխաներից մեկի՝ աշխատակիցն ասել է՝ «էդ ձեր դիտորդներն եկան, ի՞նչ փոխեցին»՝ նկատի ունենալով, որ նույնիսկ Դիտորդական խմբի այցը որևէ բան չի փոխել։ Երեխաները նշում են, «սաղ իրանց ձեռն ա»՝ նկատի ունենալով աշխատակիցներին և ավելացնում, որ իրենց սպառնում են, օրինակ, Գավառի մանկատուն տեղափոխմամբ։ Երեխաները դժգոհում են նաև, որ «երեսով են տալիս, եթե ասենք մի կոնֆետ են տալիս»։ Երեխաներից մեկը հայտնել է նաև ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության մասին՝ առանձնացնելով հատկապես ոստիկաններից մեկին։ Ըստ նրա՝ ոստիկաններից մեկն ասել է՝ «ում ուզում եք, բողոքեք»։ Երեխաները պատմում են, որ միայն մի դայակ է ոստիկաններին արգելել տղաներին հարվածել, որը սակայն նա հիմա չի աշխատում:

 

Դիտորդական խմբի անդամներն այցի ընթացքում արձանագրել են կապտուկով երկու երեխայի։ 

 

Այս երեխաներից մեկը նշել է, որ ընկել է։ Փաստացի, տեղեկատվությունը հակասական և մտահոգիչ էր՝ հաշվի առնելով նաև նրանցից մեկի՝ ավելի բարձր տարիքով տղայի հետ շփման ընթացքում ակնհայտ վախեցած պահվածքը, ինչպես նաև տղաներից մեկի՝ սենյակը փոխելու խնդրանքը, որը երեխաների միջև վեճի պատճառով էր։ Բռնությունների գրանցման մատյանը, թեև պարտադիր լինելուն, չկար։

 

Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը ոտնահարվում է

 

Դիտորդական խումբն առաջին այցի ժամանակ արձանագրել էր, որ Կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը։ Նրանք չեն ստանում մեկուսի և բարյացակամ խորհրդատվություն սեռական հասունացման, սեռական առողջության հարցերի վերաբերյալ։

 

Խնդիրն արձանագրվել է նաև մայիսի 3-ի այցի ընթացքում։ Աշխատակիցը թեև տեղեկացրել է, որ աղջիկների հետ պարբերաբար խոսում են սեռական և վերարտադրողական առողջության հարցերից, միևնույն ժամանակ նշել է՝

 

«Դեռահասների հետ, եթե նման թեմաներից խոսես, միտքը էդտեղ կգնա, ավելի լավ է չխոսել։ Ավելի լավ է աղջիկներին սովորեցնել համեստություն, քան պաշտպանիչ միջոցների մասին»։

 

Այս այցի ընթացքում ևս որոշ երեխաներ բարձրացրել են հիգիենայի պարագաների սղության և ոչ պատշաճ որակի խնդիրը։ Մասնավորապես որոշ աղջիկներ տեղեկացրել են, որ օրական մեկ միջադիր է տրամադրվում։ Երեխաներից շատերը, ինչպես նախորդ այցի ընթացքում,  նշել են, որ հիմնականում օգտագործում են ընտանիքի անդամների բերած հիգիենայի պարագաները։

 

Գերբնակեցում

 

Երեխաների տարիքային տարբերությունը, վարքային տարբեր դրսևորումներն ու առողջական վիճակը և ոչ բավարար տարածքն անհնար են դարձնում արժանապատիվ կեցության ապահովումը։Արձանագրվել է ննջասենյակներում անձնական տարածքի անհամապատասխանություն սահմանված չափանիշներին, անհատական դարակների անբավարար քանակ, նաև ցածր ջերմաստիճանի խնդիրը։

Քաղաքականություն

Պատահարներ