Նախքան պատժամիջոցների վերացումը Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունն անհնար է համարում

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին ասել է, որ Թեհրանը չի ընդունի Վաշինգտոնի համագործակցության առաջարկը, քանի դեռ Միացյալ Նահանգները հակաիրանական պատժամիջոցներ է իրականացնում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ էր հանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում ասվում էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել Իրանի հետ տարածաշրջանի դեէսկալացիայի նպատակով:

 

Իրանի մշտական ​​ներկայացուցիչը ԱՄՆ-ի առաջարկն անվանել է «անհավանական»՝ նշելով, որ բանակցություններն իմաստ չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները տարածաշրջանում գործում է թշնամաբար:

 

Ըստ Ռավանչիի՝ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:

Քաղաքականություն

Պատահարներ