ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել

Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737  ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն է եղել: Այս մասին գրում է Associated Press-ը: Ըստ այդմ` Իրանի զինված ուժերը ինքնաթիռը համարել են թշնամու թիրախ այն բանից հետո, երբ ինքնաթիռն ուղղությունը փոխել է դեպի երկրի «զգայուն ռազմական բազա», որից հետո խոցել են այն: 

 

Իրանը ներողություն է խնդրել ավիաաղետի համար և խոստացել թարմացնել իր ռազմական համակարգերը առաջիկայում նման դեպքերից խուսափելու համար: 

 

Հունվարի 8-ին Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 176 մարդ, թռիչքից րոպեներ անց կործանվել է: Ինքնաթիռում եղել են Իրանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Կանադայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի և Շվեցիայի քաղաքացիներ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ