Զելենսկին Իրանից պահանջել է անհապաղ փոխանցել կործանված Boeing-ի զոհերի մարմինները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իրանից պահանջել է մինչև հունվարի 19-ը փոխանցել ուկրաինական ինքնաթիռի զոհվածների մարմինները: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

 

Ուկրաինայի նախագահը Իրանի նախագահ Ռոուհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է անհապաղ ավարտել բոլոր աշխատանքները կապված կործանված ինքնաթիռի հետ: Զելենսկին նաև խիստ պահանջ է ներկայացրել պատժել մեղավորներին: 

 

Հիշեցնենք, որ այսօր Իրանը հայտարարեց, որ ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը պատահաբար խոցվել է զինված ուժերի կողմից: Իրանի զինված ուժերը ինքնաթիռը համարել են թշնամական թիրախ և հրթիռով հարվածել են: Ողբերգության արդյունքում 176 մարդ է մահացել:

Քաղաքականություն

Պատահարներ