Պուտինը նոր պաշտոն է ստեղծել Մեդվեդևի համար նրա հրաժարականից հետո

Ռուսաստանի կառավարության հրաժարականից հետո երկրի արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարող է նշանակվել ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում։ Այս մասին առաջարկը նրան արել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին ու ասել, որ նոր պաշտոն է ստեղծելու՝ ԱԽ նախագահի տեղակալ, և այդ պաշտոնին տեսնում է հենց Մեդվեդևին։

 

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը քիչ առաջ հրաժարական է տվել ամբողջ կազմով։ Դա եղել է Ռուսաստանի նախագահի՝ Դաշնային խորհրդին հղած ուղերձից հետո։

Ուղերձում Պուտինը խոսել է հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին։

Քաղաքականություն

Պատահարներ