ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաշտվեք այն մտքի հետ, որ արդեն նոր խորհրդարանում եք. Ռուբինյանը՝ Մարուքյանին

ԱԺ-ն այսօր շարունակում է քառօրյան: Խորհրդարանը չընդունեց ԼՀԿ-ի առաջարկած քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկածը:

 

Երեկ էլ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են որոշակի պատճառահետևանքային կապեր, որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր. «Այն ընկերությունները, որոնք գույք են փոխանցել համայնքին, ստացել են նաև որոշակի թույլտվություններ քաղաքապետարանից»:

 

Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ «Իմ քայլ»-ն իր գործողությամբ ցույց տվեց, որ քաղաքական կամք չունի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար.«Հարցը խորհրդարանի հարթակում է այլևս եղել, և Երևանի ավագանին չի որոշում խորհրդարանի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը: Սա վատ նախադեպ է , նման նախադեպ չի եղել անգամ նախկին խորհրդարաններում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով տապալվեն: Այսօր՝ հեղափոխությունից հետո, առաջին անգամ Սահմանադրական մակարդակում նման հետընթաց է արձանագրվում: Վախենում եք քննել քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերը: Ավագանին է որոշում, թե խորհրդարանն ինչ անի, սրանից էն կողմ էլ ինչ խակտառակություն»:

 

«Իմ քայլ»-ի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ կոչ արեց Մարուքյանին կոռեկտ արտահայտվել.«Եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ նախկին գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ արդեն նոր խորհրդարանում եք: Ինչ տարբերություն ձեր մտքերին, թե խայտառակություն է, ամեն ինչ նորմալ է»: Ինչից հետո Էդմոն Մարուքյանն ընդհատեց Ռուբինյանին և պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ