Փաշինյանի հետ այս ամենի մասին չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսելու. ՍԴ նախագահ

Ինչ-որ սեփականության վկայական էին փնտրում, բայց ոչ իմ սեփականության վկայականը, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Մեր խնդիրները բավականին խորքային են։ Իմ՝ ցուցմունք տալուց հրաժարվելը բացառապես պայմանավորված է նրանով, որ այստեղ ընդհանարապես իրավունք գոյություն չունի։ Այսինքն՝ այս ամբողջի նպատակը քաղաքական է և վատ քաղաքական է։ Այնպիսի քաղաքական է, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, այլև չի բխում երկրում որևէ մեկի շահերից», - նշեց ՍԴ նախագահը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր անձի շուրջ ծավալված գործընթացների վերաբերյալ խոսե՞լ է ՀՀ վարչապետի հետ։ ՍԴ նախագահը բացասական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ չի խոսել, նպատակ էլ չունի խոսելու։

Քաղաքականություն

Պատահարներ