Այս տարի կլուծվի 453 անօթևան ընտանիքի խնդիր. Նիկոլ Փաշինյան

«Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների առջև 1989-ից ձգվող կառավարության ունեցած  պարտավորությունների ամբողջական իրականացման նպատակով 2020 թվականին պետական բյուջեից  հատկացումներն ավելացել են 6 անգամ, և 2020 թվականին նախատեսվում է 3 մլրդ դրամ: 2020-ին կլուծվի 453 անօթևան ընտանիքի խնդիր: 

Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք, այսինքն` 10 անգամ ավելանում է այդ ծավալը: Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրի տրամադրելու միջոցով, որի համար 2019-ին կառավարությունը հատկացրել է 1.3 մլրդ դրամ: Սա, ի միջի այլոց, բյուջեից ավելացված, գեներացված միջոցների հաշվին»,- թվարկելով Հայաստանի մասին 100 փաստերը` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ