Բրայանթի հետ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածներից 7-ի անունները հրապարակվել են

Քոբի Բրայանթի հետ ուղղաթիռում զոհված ուղևորներից ևս 6-ի անունները պաշտոնապես հրապարակվել են:

Քոբի Բրայանթի 13-ամյա աղջկանից բացի, ուղղաթիռում եղել է նաև նրա խաղընկերուհին՝ Ալիսան, իր ծնողների՝ Քերի և Ջոն Ալտոբելիների հետ:

Ուղղաթիռում է գտնվել նաև աղջիկների թիմի մարզչի օգնական Քրիստինա Մոզերը: 7-րդ զոհը օդաչուն է, որը ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հայ է՝ Արա Զոբայանը: Մյուս երկու զոհերի անունները դեռ չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին վթարի ենթարկված ուղղաթիռում եղել է 9 մարդ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ