«Էրեբունի պլազա» հրացանով մուտք գործած երիտասարդը կկալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 26-ին բավարարել է «Էրեբունի պլազա» հյուրանոցում օրերս կրակոցներ արձակելու համար ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այդ մասին հայտնում է ՔԿ-ն։

Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։ Կրակոցներ արձակածին վնասազերծել էին ժամը 16։00-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողն Արտաշատի բնակիչ, 32-ամյա Արթուր Թորոսյանն է։

Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով՝ զենքի գործադրմամբ և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ