Կալիֆոռնիայում հաստատվել են կորոնավիրուսի առաջին երկու դեպքերը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին երկու դեպքերը, հայտնում է latimes.com-ը: 
Դեպքերն արձանագրվել են Լոս Անջելես և Օրինջ շրջաններում: 
Վարակն իրենց հետ ԱՄՆ են տեղափոխել համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքից եկածները: 
Լոս Անջելեսում գրանցված հիվանդը ներկայում հոսպիտալացված է, իսկ մյուսն արդեն առողջական լավ վիճակում է, սակայն մեկուսացված է մյուսներից: 
Աղբյուրը հավելում է, որ կորոնավիրուսի վարակման ևս երեք դեպք գրանցվել է Արիզոնա, Չիկագո և Վաշինգտոն նահանգներում: 
Մայրցամաքային Չինաստանի տարածքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, նրանցից 80-ը մահացել են: 
Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Քաղաքականություն

Պատահարներ