Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկն անել. Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի նոր թեկնածու փնտրելու մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին: Այս մասին Սիմոնյանն ասել է «Ազատության» եթերում:

 

«Անլուրջ եմ վերաբերում առաջարկին, որովհետև վարչապետը ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ ժողովրդի թեկնածուն է, որովհետև ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկը անել, և տեսնել, թե քաղաքացիներն ինչպես կարձագանքեն»,- ասաց Սիմոնյանը:

 

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի նշանակմանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ Վանեցյանի թեկնածությունն ինքն է առաջարկել վարչապետին, և այսօր ցավում է, որ նման իրավիճակ է ստեղծվել:

Քաղաքականություն

Պատահարներ