Վեդիում վթար է տեղի ունեցել

Հունվարի 27-ին, ժամը 19:33-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Սամվել Ա.) և «Mercedes C» (վարորդ Կարեն՝ Մ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Քաղաքականություն

Պատահարներ