Պուտինն ու Նեթանյահուն Մոսկվայում կհանդիպեն

Հինգշաբթի օրը՝ հունվարի30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Auroranews.am-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝  հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: 


Հայտնի է, որ Իսրայելի վարչապետը կարճ աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: 


«Հունվարի 30-ին Մոսկվայում տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայել պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև, որը կարճ աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում», - ասված է հայտարարության մեջ:-ին

Քաղաքականություն

Պատահարներ