Տաջիկստանում մահացել է մոլորակի ամենաերկարակյաց կինը

Մոլորակի ամենատարեց բնակիչը մահացել է Տաջիկստանում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 
Նշվում է, որ Ֆոտիմա Միրզոկուլովան մահացել է կյանքի 127-րդ տարում: Կինը ծնվել է 1893-ի մարտի 13-ին: 
 

Ամենատարեց կինը ապրել է երեք դար երեք պետություններում` Բուխարայի էմիրություններում, որպես Ռուսական կայսրության մաս, ԽՍՀՄ-ում, և կյանքի վերջին տասնամյակներում` անկախ Տաջիկստանում:

 

Հաղորդվում է, որ երկարակյաց կինը երկու անգամ ամուսնացած է եղել և ութ երեխա է ծնել: Բացի այդ, նա ունի ավելի քան 200 թոռ, ծոռ և կոռ: 

Քաղաքականություն

Պատահարներ