Վրաստանը նույնպես դադարեցրեց չվերթները դեպի Չինաստան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով՝ Վրաստանում Չինաստանից միջազգային չվերթները դադարեցվել են ընթացիկ տարվա հունվարի 28-ից մինչև ձմռան սեզոնի ավարտը` 2020 թվականի մարտի 29-ը, հայտնում է 1tv.ge-ն:

 

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու և հնարավոր տարածման դեպքում արդյունավետ արձագանքելու նպատակով, Վրաստանի կառավարությունը հրապարակել է համապատասխան հրամանը և գործողությունների պլանը:

Հրամանագրի համաձայն, յուրաքանչյուր գերատեսչության, ըստ իրավասության, հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ: Միջոցառումները համակարգում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:

Քաղաքականություն

Պատահարներ