Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրեն է: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց Օրբելյանը:

 

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը վերականգնել նրան տնօրենի պաշտոնում, ինչից զրկվել էր նախկինում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմամբ։

 

Հիշեցնենք, որ դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանն» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Քաղաքականություն

Պատահարներ