«Ռոմա»-ն չի գնի Մխիթարյանի տրանսֆերը

Իտալական «Ռոմա»-ն չի պատրաստվում «Արսենալ»-ից գնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

Ինչպես հայտնում է The Sun-ը, «Ռոմա»-ն չի ցանկանում 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո:

Լրատվականը նշում է, որ «Արսենալ»-ն էլ Մխիթարյանին չի տեսնում իր կազմում, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը պետք է միանա մեկ այլ` երրորդ ակումբի:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում «Ռոմա» կազմում անցկացրել է 10 խաղ, խփել 4 գնդակ:

Քաղաքականություն

Պատահարներ