Միջանձնային հարաբերությունները խնդիր են ոչ միայն բանակում, այլ մինչև բանակ հասնելը. Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Արագածոտնի մարզում 9 դպրոցահասակներ են վիճել, և բանը հասել է դանակահարության: Սա ևս միջանձնային հարաբերություններ են, բայց այստեղ բոլորը կլռեն: Կլռեն առաջին հերթին ծնողները, քանի որ այստեղ հենց իրենք են պատասխանատու իրենց երեխաների համար, իրենք իրենց մեղավորությունը չեն տեսնում... Միջանձնային հարաբերությունները խնդիր են ոչ միայն բանակում, այլ մինչև բանակ հասնելը: Պարզապես բանակում պետք է լինի ավելի մոդեռն կարգ, որը կմեղմացնի այդ հարաբերությունների սրումը... Հ. Գ. Ես էլ ունեմ այդ տարիքի որդի և իր արարքի համար ինքս եմ կրում ողջ պատասխանատվությունը»:

Քաղաքականություն

Պատահարներ