«Տարբեր զորամասեր այցելություններ են կատարում, մենք մեզ ռեկլամ չենք անում». ՌՈ պետ

ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այն մեղադրանքներին, թե նա ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի եւ այնպես է արել, որ նրա որդու՝ Դավիթ Մովսիսյանի մասով բողոքին ընթացք չտրվի, հայտնեց. «Պաշտպանության, բանակը այդ դեպքի հետ կապված, տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է՝ օրենքով սահմանված կարգով:  Մենք ցանկացած զինվորի դեպքը ցավագին ենք տանում, բոլոր զինվորները մեզ համար հավասար են: Իսկ Առաքել Մովսիսյանին հանդիպել եմ Ազգային ժողովի կամ Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված միջացառումների ժամանակ, ուրիշ այլ հարաբերություններ չկան»:  Ավելին՝ Ձեզ հայտնեմ՝ մենք մեզ ռեկլամ չենք անում, բայց Ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ այս օրերին տարբեր զորամասերում այցելություններ են կատարում: 
Խնդրում եմ, չկապեք այդ դեպքերի հետ։ Ես էլ երեք օրով գնում եմ Պաշտպանության բանակ.դա, կրկնում եմ, մի՛ կապեք այս վերջին դեպքերի հետ, դա մեր ամենօրյա աշխատանքն է, որը կատարում ենք: Ավելին՝ Ձեզ ասեմ՝ զորամասերի հրամանատարների հետ Ռազմական ոստիկանությունը համատեղ զբաղվում է կարգազանց զինվորների մասով, եւ արվում են կոնկրետ աշխատանքներ: Կներեք, այլ բան չեմ կարող ասել»: 

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ