ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ լուր հիվանդության պատճառով դասերից բացակայած աշակերտների համար. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում լավ լուր է հայտնել այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար: Նա տեղեկացրել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են՝ այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների՝ հունվարի 8-ից փետրվարի 15-ը ունեցած բացակայությունը կզրոյացվի: Փետրվարի 17-ից մարտի 10-ը բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե լինի բժիշկից տեղեկանք: 

Հարությունյանը նշեց, որ դպրոցները փակելու, դասերը հետաձգելու առիթ չկա: Նա հավելեց՝ դպրոցները պետք է հնարավորություն ստեղծեն, որ երեխաները լրացնեն բաց թողածը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ