Աջափնյակի նախկին թաղապետի գործունեության վերաբերյալ քաղաքապետարանը նյութեր է ուղարկել ոստիկանություն

Երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի պատճառն ընկերություններից մեկին առանձնատներ կառուցելու հնարավորություն տալն է:

Factor.am-ը հայտնում է, որ ըստ իր աղբյուրների՝ Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի» Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ