Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի սև արկղերը վնասված են

«Ուկրանիայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանում խոցված ինքնաթիռի ինքնագրիչները («սեւ արկղերը») վնասված են: Այդ մասին հայտնել Է Իրանի IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիին: 

 

«Պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին փետրվարի 19-ին ասել Է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը խնդրել են օգնել նորոգելու ուկրաինական ավիահանրանավի լրջորեն վնասված սև արկղերը: Նորոգումից հետո սև արկղերը կվերծանվեն»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ իրանական կողմը ԱՄՆ-ին խնդրել էր օգնել սև արկղերի վերծանման հարցում, սակայն մերժում էր ստացել Վաշինգտոնի կողմից: 

Քաղաքականություն