ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիացին դստերը սովորեցնում է ռմբակոծություններին բարձր ծիծաղով արձագանքել

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է հուզիչ տեսանյութ, որը վերաբերում է տարիներ շարունակ Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմին և ցույց է տալիս՝ ինչպես են սիրիացիները փորձում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:

Տեսանյութի հերոսները Աբդուլլահ Մոհամադ անունով տղամարդն ու նրա երեքամյա դուստրը՝ Սալվան են: Հայրը փորձում է երեխային սովորեցնել հաճախ հնչող ռմբակոծությունների ձայնին վախի և լացի փոխարեն ծիծաղով արձագանքել:

Նշվում է, որ ընտանիքը ռազմական գործողությունների էպիկենտրոն հանդիսացող Իդլիբից տեղափոխվել է Սարմադա շրջան:
Ընտանիքի հայրը փորձում է երեխային «բուժել» պատերազմի հասցրած տրավմայից՝ համոզելով, որ ընկնող ռումբերի ձայնը պարզապես խաղի մի մասն է: Նա դստերն ասում է, որ ամեն անգամ ընկնող ռումբի ձայնը լսելիս, նա պետք է բարձր ծիծաղի:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ