Բախվել են «ՈՒԱԶ»-ը և Mitsubishi-ն. վիրավորները ծայրահեղ վիճակում են

Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ «Հալեպ» ռեստորանային համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հաղարծին գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Նվեր Բ-ի վարած Mitsubishi Pajero Junior մակնիշի 34 ՔՄ 323 համարանիշի և 49-ամյա Բակուր Թ-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 34 NO 830 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցները, իսկ 2-ին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին Դիլիջանի հիվանդանոցից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։

Քաղաքականություն

Պատահարներ