Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 21-ին՝ ժամը 01:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղում գտնվող «Գոշ» գազալցակայանի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:49-ին, մարվել` 02:01-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենան:

Քաղաքականություն