Արտակարգ իրավիճակ Վանաձոր քաղաքում. կոյուղաջրերը հեղեղել են 4 հարկանի շենքի նկուղը. Shamshyan

Արդեն տեւական ժամանակ է, ինչ արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում: Կոյուղաջրերը անարգել լցվում են թաղամասի Մեքենաշինարների թիվ 37 շենքի նկուղ: Shamshyan.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ կոյուղաջրերը լցվելով նկուղ, ոչ միայն գարշահոտություն են տարածում, ստեղծելով համաճարակի վտանգ, այլ նաեւ կեղտաջուրն այնքան է բարձրացել, որ հասել է նկուղում տեղադրված էլեկտրական վահանակներին, ինչի հետեւանքով էլեկտրական վահանակը ամեն րոպե կարող է պայթել: 

 

Քանի օր ա զանգում ենք «Վեոլիա ջուր» ընկերություն, բայց ոչ գալիս են, ոչ մարդ ուղարկում: Պարտադիր պետք է շենքում մի մեծ պայթյուն լինի, որ նոր բարեհաճեն գալ»,-ասում են բնակիչները:

Բնակիչները նաեւ ասում էին, որ երեխաները հաճախ են հիվանդանում խոնավությունից, նաեւ, որ հոգնել են այդ կառույցի անփույթ եւ փնթի աշխատաոճից, քանի որ ամեն անգամ շաբաթներ ու ամիսներ են պահանջվում, մինչեւ որ կարողանում են ինչ-որ մեկի հետ կապ հաստատել: 

 

 

 

Քաղաքականություն