Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Փետրվարի 23-ին, ժամը 18:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կայանավան գյուղում այրվում է խոտածածկույթ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 21:24-ին:

 

Այրվել է անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ) և մոտ 5000 քմ խոտածածկույթ:

Քաղաքականություն

Պատահարներ