Թեհրանից Ստամբուլ մեկնող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել․12 ուղևոր ունի բարձր ջերմություն

Թեհրանից Ստամբուլ մեկնող Turkish Airlines-ի ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում՝ ուղևորների մոտ կորոնավիրուսի առկայության կասկածների պատճառով։ 

Ինչպես հայտնում է Habertürk- ը, վայրէջքը կատարվել է Թուրքիայի առողջապահության նախարարի խնդրանքով:

Նշենք, որ օդանավում կա 132 մարդ: 12 ուղևոր ունի բարձր ջերմություն, ևս 17 մարդու մոտ վիրուսի առկայության կասկածներ կան՝ այլ ախտանիշներով պայմանավորված:

Քաղաքականություն

Պատահարներ