Օրվա լրահոս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան Կոնգրեսին խնդրել է լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար: 

 

Այս մասին ասված է Սպիտակ տան ադմինիստրատիվ և բյուջետային վարչակազմի հայտարարության մեջ, հայտնում է Reuters- ը՝ փետրվարի 25-ին:

 

«Այսօր վարչակազմը Կոնգրես է ուղարկում լրացուցիչ 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորման նպատակով կազմված ծրագիր՝ պատվաստանյութերի պատրաստումն արագացնելու, անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր ձեռք բերելու համար»,-ասել է վարչակազմի ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ, պատվաստանյութի մշակման համար նախատեսվում է օգտագործել ավելի քան մեկ միլիարդ դոլար: 

 

Թրամփը Թվիթերում հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գտնվում է հսկողության տակ: «ԱՄՆ-ում կորոնավիրուսը հսկողության տակ է գտնվում: Մենք կապի մեջ ենք բոլոր այն երկրների հետ, որոնք կապված են վիրուսի հետ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը: 

Վերջին նորություններ