ՔՊ-ն քննարկում է «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ընկերներ, հարկ եմ համարում հայտնել, որ քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը։
Որոշում ունենալուն պես կհայտարարենք»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին, ինչը քննարկումների առիթ է դարձել։

Արձագանքելով քննարկումներին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրել է, թե փնտրում են 1991 թ․ լոգոյի հեղինակին։

«Այո»-ի այս տարբերակի համար վճարվել էր 3 միլիոն դրամ:

 

Քաղաքականություն

Պատահարներ