Դասական կապրիզի հետևանքով այսօր մի ողջ համակարգ է փլուզվում. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում։ Համակարգ, որը տարիներով է կառուցվել և շատ ու շատ նվիրյալ բժիշկների ջանքերով։
Մեծ ափսոսանքով լսեցի ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի 86 աշխատակիցների աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին։
Միևնույն ժամանակ ողջունում եմ ձեր միասնական քայլը։ Սա սպեցիֆիկ ոլորտ է և կապրիզներով ու անձնական ամբիցիաներով որևէ մեկը մոտենալու իրավունք չունի»։

 

Քաղաքականություն

Պատահարներ