ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները

Եվրամիությունը (ԵՄ) որոշել է ընդլայնել Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում նավթի և գազի պաշարների որոնման նպատակով հորատման ապօրինի աշխատանքներ է իրականացնում, հայտնում է ermenihaber-ը։ 

ԵՄ-ի պաշտոնական թերթում հրապարակված որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Արևելյան Միջերկրականում հորատման ապօրինի աշխատանքների շարունակման պատճառով 2 հոգի հայտնվել է սև ցուցակում»:

Սև ցուցակում հայտնված անձինք Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք մասնակցել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման ապօրինի աշխատանքներին:

Նախատեսում է սառեցնել Թուրքիայի այդ երկու քաղաքացիների` ԵՄ-ում գտնվող հնարավոր անշարժ գույքը և արգելել նրանց մուտքը ԵՄ տարածք:

Քաղաքականություն

Պատահարներ